Copy
View this email in your browser
EPF JAM Session

Ֆասիլիտացիոն հմտություններ
 

 
Քննարկումներ վարելու դասընթաց, մարտի 3, 2018թ․
Գևորգ Տեր-Գաբրիելյան 
Տեսանյութի տեքստային տարբերակն այստեղ
«Ցանկացած խոսքային, քննարկային գործունեության հետ կապված նպատակը ի վերջո դա այն է, ինչ ես անվանում եմ «ստիպել մարդկանց անել այն, ինչ նրանք այլ կերպ չէին անի»: «Ստիպել»-ը պատադիր չի, որ վատ իմաստով լինի. դրդել, տրամադրել: Այսինքն՝ ցանկացած խոսքային գործունեության վերջնական նպատակը ի վերջո մեծ փոփոխությունն է գործի, աշխարհի, կյանքի մեջ: Էդ խմբից «դուրս»: Որը կարող է լինել, կարող է չլինել, կարող է ստացվել, կարող է՝ ոչ: Կարող է մեկի հետ ինչ-որ քննարկում կամ պարզապես խոսակցություն անցկացրիր՝ էդ մարդը հետո գնաց, արեց էն, ինչ որ դու ուզում էիր, ինչ նպատակով որ էդ խոսակցությունը անց էիր կացնում: Կարող է պարզապես գաղափարը հնչի: Երբ մենք ասում ենք, ասենք, «իրազեկում»: Լինի դա ժուռնալիստիկայի առումով կամ կրթելու մարդկանց՝ մենք նկատի ունենք, որ գաղափարներ են նրանք ստանում, ինֆորմացիա են ստանում, որը հետագայում ոչ այդքան, էսպես ասած, նշանակետին, թիրախին խփելով, բայց ինչ-որ կերպ ազդում է նրանց գործունեության, արարքների, վարքի վրա:»

«Մյուսը՝ դա թեման է, որը ընտրվել է տվյալ քննարկման համար: Հիմա. թեմայի դեպքում էլի ես ասացի. պետք է ընտրել ձեզ համար և, իհարկե, հանրային իրադրությունից ելնելով՝ ամենահետաքրքիր թեման: Ժամանակ չկորցնել այն թեմայի վրա, որը ձեզ համար հետաքրքիր չէ: Մի քիչ էլ, ինչպես խոսեցինք, հանրային օրակարգից առաջ ընկած (պիտի լինի թեման). հետաքրքիր, հանրային օրակարգից առաջ ընկած: Մեզ մոտ սա սովորաբար՝ և՛ մեդիայի գործունեության մեջ, և՛ մեր ծրագրերում, մեր թրեյնինգներում շատ հաճախ խեղաթյուրված է լինում: Որովհետև մենք ընտրում ենք այն թեման, որը, էսպես ասած, մեզ էդքան էլ հետաքրքիր չի, և որը սակայն հանրային օրակարգին այս կամ այն իմաստով շատ լավ կարող է համապատասխանել: Պետք է անել հակառակը. հանրային օրակարգից մի քիչ առաջ ընկած և մեզ ամենահետաքրքիր թեման:»

«Սա կապված է, բնականաբար (նպատակն ու թեման). և՛ սա, և՛ սա, և՛ էս բոլոր սկզբունքները (հաջորդ, դեռ անհայտ) կապված են էն համընդհանուր սկզբունքի հետ, որը ես ասացի. որ մենք ապրում ենք էս կյանքում մի անգամ, և որ մեր ոչ մի րոպեն չպիտի կորչի հենց էնպես: Որ մենք անընդհատ ապրում ենք քննության մոդուսի մեջ, մենք անընդհատ անում ենք ամենակարևորը, ինչ որ կարող էինք անել այս կյանքում: Ամեն քննարկումը, ամեն ծրագրային գործողությունը, ամեն, նույնիսկ, ընտանեկան կյանքի դրվագը համարել ամենակարևորը, որ կարող էիր անել այս կյանքում, այլապես իմաստ չունի: Այդ առումով պիտի լինի ամենահետաքրքիր թեման, որ ինձ հիմա հետաքրքրում է, և մի քիչ առաջնորդային պահ ունենա մեջը:»


«Մյուսը. մենք քննարկեցինք վարելաձևերը, վարելաոճերը, ու դրանք շատ բազմազան կարող են լինել: Էս ասպարեզում, էս հարցի շուրջ ես շատ կարևոր եմ համարում այ էդ տիրույթը էլի, որը մենք անվանեցինք օֆիցիալ-ից մինչև ինտիմ/ֆամիլյար: Ֆամիլյարը նշանակում է զրուցաոճ կամ արարք, գործողություն, որը ավելի մերձավորություն է պարունակում իր մեջ, քան դիմացինդ սպասում էր: Ինտիմը դա այն վարվելաոճն է, որը մերձավորություն է արտահայտում այն դեպքում, երբ նախապես կոնսենսուսը արդեն կա, որ սա (այս շփումը) մերձավոր է լինելու: Ինտիմ՝ դու ընտանիքի մեջ ես լինում, շատ մոտիկ ընկերների, բարեկամների հետ ես լինում: Ֆամիլյարը այն է, երբ դու ինտիմի վարվելաոճը օգտագործում ես այն ասպարեզում, որտեղ գուցե դիմացինդ այդքան էլ չէր սպասում: Եվ բայց գուցե նա համաձայնի, և էդ դեպքում կհաստատվի ինտիմ իրադրություն: Իսկ եթե չհամաձայնի՝ նա ֆամիլյարը կարող է որպես կոպտություն ընկալել, ոտնձգություն ընկալել, և այլն, և այլն: Ուրեմն, սրանք գլխավոր ազդակներից են՝ ոչ միակները, բայց գլխավոր: Որ մենք խոսեցինք, որ օֆիցիալը օտարացնում է, դարձնում «իշխ»-ի էս ազդեցությունն ավելի ուժեղ: Այսինքն՝ էս կետում գտնվողի հետ կապն է ցույց տալիս, և ցույց է տալիս անմասնակցայնություն. ինչքան ավելի էս կողմը՝ օֆիցիալը, էնքան մասնակցայնությունը հնարավոր չէ:»

Հետևեք մեզ
ԵՀՀ կայքում
ԵՀՀ ֆեյսբուքյան էջում
ՀԿ Դեպո կայքում
ՀԿ Դեպո ֆեյսբուքյան էջում

















 
Հաղորդագրությունների այս շարքի նախորդ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով։




































 
Jam Session-ի անգլիալեզու հեռարձակումները հասանելի են հետևյալ հղումով
Այս հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի հասարակական սեկտորին և ԵՀՀ շահառուներին։ Հետադարձ կապի համար գրեք խնդրեմ info-epf@epfound.am էլ. հասցեին: 
Copyright © 2018 EPF, All rights reserved.


Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list