Copy
View this email in your browser
EPF JAM Session

Բիզնեսից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն

 
«ՔՀԿ-ների ձեռնարկատիրական կարողությունների զարգացում» թեմայով դասընթաց, ապրիլի 4, 2018թ․
Գևորգ Տեր-Գաբրիելյան 
Տեսանյութի տեքստային տարբերակն այստեղ
«Մարդը, որը նպատակ ունի, նպատակադրված է՝ իրան պետք է միայն էդ նպատակը հստակեցնել, ինչ-որ ձևեր առաջարկել, ինչ-որ ֆորմատներ, որպեսզի ինքը իր ունեցած գիտելիքը էդ ֆորմատների մեջ դասավորի: Այսինքն. իրան լսել, էդ բանը՝ գիտելիք որպես մոնոլոգային ձևով հաղորդվող՝ էդ ժամանակաշրջանը անցել է ընդհանրապես ցանկացած կրթական իրադրության համար։»

«Եթե խոսքը գնում է բիզնեսով, շահութաբեր բիզնեսով չզբաղված մարդու մասին, սոցիալական խնդիրներով զբաղված մարդու մասին՝ նախ և առաջ պետք է մարդու տեսակը հասկանալ. ինչպե՞ս է նա ձևավորվել, նրա հոգեբանական հատկանիշները. ո՞նց է նա մտածում:»

«Աշխատավարձով ապրող մարդու հոգեբանությունը շատ ուրիշ է. էնտեղ կաթում է էդ աշխատավարձը. ինքը չի մտածում՝ որտեղի՞ց եկավ, իրան չի հետաքրքրում, որ, ասենք, բյուջեն, որ քննարկվում է՝ պետության, դու պիտի ուշադրություն դարձնես, որովհետև էդ բյուջեից է քո աշխատավարձը գալու: Իրան չի հետաքրքրում, որ եթե ինքը տաս հազար վերցնում է, ձայնը տալիս է էսինչ ղեկավարին՝ նշանակում է իր աշխատավարձը երբևէ չի բարձրանալու: Ինքը աշխատավարձով է ապրում, ու չի կարում ապրի, չէ՞, բնականաբար, ուրեմն պիտի ձևեր գտնի. կամ գա էստեղ (բիզնես)՝ աշխատի, կամ կաշառք վերցնի ու ոչ թե տաս հազար:»

«Էն շարժումները, որը հիմա տեղի են ունենում Ֆրանսիայում, չգիտեմ, եվրոպական՝ Կոնտինենտալ Եվրոպայի շատ երկրներում՝ հենց դրա հետ են կապված, որ մարդիկ մինչև էդ սոցիալական երկրում էին ապրում՝ աշխատավարձով, կամ ստիպենդիայով, կամ նույնիսկ գործազրկության՝ բավական լավ, նորմալ փող էր տրվում: Հիմա չեն կարողանում պետությունները այլևս դրան դիմանալ, որովհետև աշխարհը ընդհանրապես գնում է դեպի ավելի լավ համամասնություն՝ համենայն դեպս եվրոպական աշխարհը, արևմտյան աշխարհը՝ դեպի ավելի ճիշտ համամասնություն է ինքը գնում: Ավելի խիստ են և դեպի կոռուպցիոն դրսևորումները, ավելի բաց է դա երևում:»

Հետևեք մեզ
ԵՀՀ կայքում
ԵՀՀ ֆեյսբուքյան էջում
ՀԿ Դեպո կայքում
ՀԿ Դեպո ֆեյսբուքյան էջում

















 
Հաղորդագրությունների այս շարքի նախորդ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով։



















 
Jam Session-ի անգլիալեզու հեռարձակումները հասանելի են հետևյալ հղումով
Այս հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի հասարակական սեկտորին և ԵՀՀ շահառուներին։ Հետադարձ կապի համար գրեք խնդրեմ info-epf@epfound.am էլ. հասցեին: 
Copyright © 2018 EPF, All rights reserved.


Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list