Copy
View this email in your browser
EPF JAM Session

Ստեղծագործականություն
 

«Մարդամեջ 2018» սոցիալ-նորարարության հավաք, հունիսի 28, 2018թ․
ԵՀՀ-ն ներկայացնում է «Մարդամեջ 2018» նորարարական հավաքի ժամանակ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթի
տեքստային տարբերակը
«Իմ մեջ մի ձևի հուսահատություն կար: Որովհետև մինչև հեղափոխությունը ես մտածում էի․ էս լավ ժողովրդով, էս լավ ծրագրերով՝ մենք կունենանք փոքր արդյունք, մենք կունենանք կղզյակներ, մենք կունենանք միայն էնպես, որ կլինի մի փոքրամասնություն Հայաստանում, որը ճիշտ ձևի է ապրում, զարգանում, որի արժեքները ճիշտ են: Իսկ ամբողջ Հայաստանը, ավաղ, գնում է այլ ուղղությամբ, գնում է դեպի սխալ զարգացում, դեպի անհաջողություններ։ Հեղափոխությունը այդ ամենը փոխեց ինձ համար: Շնորհիվ ձեզ, ձեր սերնդակիցների, որովհետև դա հեղափոխություն է, որը իմ սերունդը չի արել, այլ արել են քառասուն տարեկան և ավելի երիտասարդները։ Եվ դա պատմականորեն փոխեց իմ զգացումը դեպի էս երկիրը, վերականգնեց իմ հավատը, ինձ դարձրեց շատ ավելի համեստ: Որովհետև ես հիմա գիտեմ, որ էդ արդեն բառեր չեն, ես գիտեմ, որ իշխանությունը ձեր սերունդների ձեռքում է, դու՛ք եք որոշում կայացնողները»։

«Ցույց տվեց ինձ սահմանափակումները, որովհետև իմ սերունդը չկարողացավ, ու երբեք չէր կարողանա, էդպիսի ոչ բռնի գործողություն կատարել, և էդպիսի ստեղծագործական։ Եվ, իհարկե, պատասխանատվությունը կիսել է թույլ տալիս ինձ և մեր բոլոր գործընկերներին ձեզ հետ արդեն շատ ավելի լուրջ իմաստով, քան պարզապես հռետորաբանական խոսքը կլինի։ Էն, ինչ որ ես հիմա ասում եմ, սա արդեն լուրջ հարաբերությունների մասին է խոսքը. պատասխանատվությունը ձեր վրա շնորհիվ եղած հեղափոխության միանգամից շատ ուժեղացավ, մեծացավ,  որովհետև դա իրո՛ք արդեն ձեր երկիրն է դառնում, արդեն իրո՛ք ձեզանից է կախված»։

«Երբ դու օտարից վախենում ես, երբ դու օտարից խորշում ես, երբ դու օտարից հետ ես քաշվում, վերսուս՝ երբ դու ա՛յլ բաների վրա ես ուշադրություն դարձնում, իսկ, այ, քո բնական զգացմունքը օտարությունի՝ չես վերցնում որպես գլխավոր մոտիվ քո գործունեության համար: Եվ, ի վերջո, նորարարականը միշտ կապված է մի էդպիսի բանի հետ: Եվ կան մարդիկ, որոնք չեն վախենում, չեն զարմանում, չեն խորշում օտարից։ Ստեղծագործությունը պահանջում է շատ ուժեղ կարողություն անջատվելու մնացած ամեն ինչից, անջատվելու կոնտեքստից»:

Հետևեք մեզ
ԵՀՀ կայքում
ԵՀՀ ֆեյսբուքյան էջում
ՀԿ Դեպո կայքում
ՀԿ Դեպո ֆեյսբուքյան էջում

















 
Հաղորդագրությունների այս շարքի նախորդ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով։













 
Jam Session-ի անգլիալեզու հեռարձակումները հասանելի են հետևյալ հղումով
Այս հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի հասարակական սեկտորին և ԵՀՀ շահառուներին։ Հետադարձ կապի համար գրեք խնդրեմ info-epf@epfound.am էլ. հասցեին: 
Copyright © 2018 EPF, All rights reserved.


Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list