Copy
View this email in your browser
EPF JAM Session

Ֆասիլիտացիա


Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց,
ԵՀՀ գրասենյակ, հուլիսի 21, 2018թ․
Գևորգ Տեր-Գաբրիելյան 
Տեսանյութի տեքստային տարբերակն այստեղ

«Կոնտեքստի ընդլայնումից լավ բան չկա: Ամեն բառ, ամեն իրադրություն քննարկելիս դու կարող ես մի ամբողջ վեպ դուրս բերել, եթե սկսում ես կոնտեքստը ընդլայնել: Ու դա լավագույն ձևերից մեկն է՝ խուսափել աբստրակտ պատճառներով՝ աբստրակտ մտածողության պատճառներով ընդհարումներից: Որովհետև երբ մի բառի մասին ես խոսում՝ ստիպված դու իրեն կոնտեքստից դուրս ես փորձում ընկալել, և աբստրակտ է քո մոտեցումը ստացվում: Իսկ երբ պատմում ես պատմություն՝ ասենք, որ օֆիսի ղեկավարը հանձնարարում է ավելորդ բաներ, շահագործում է և այլն՝ դա կոնկրետացնում է: Այդ պատմությունն արդեն կարելի է վերլուծել: Դրա համար կոնֆլիկտաբանության կամ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և հատկապես ֆասիլիտացիայի ասպարեզում պատմություն պատմելը, նարատիվ պատմելը հզորագույն զենքերից մեկն է, որովհետև նարատիվը խուսափում է օբյեկտիվ, աբստրակտ, աբստրակտ/օբյեկտիվ՝ սուտ օբյեկտիվ իրադրություններից:»

«Կոնֆլիկտների տրանսֆորմացիան հանդգնում է ցանկանալ դրական գումարով արդյունք. ոչ թե փոխզիջում, այլ դրական գումարով արդյունք: Դրա հակառակը զրոյական գումարով արդյունքն է, բնականաբար, որը կոնֆլիկտի անլուծելի, էսպես ասած՝ անտոգոնիստական իրադրությունն է իրենից ներկայացնում: Զրոյական գումարով արդյունք, դրական գումարով արդյունք. այդ տերմինները գալիս են ռացիոնալ ընտրության տեսություններից: Ռացիոնալ ընտրության տեսությունները հանդգնում են ասել, որ մարդը ռացիոնալ գործող էակ է որոշակի հանգամանքներում, չնայած իր, իրեն շրջապատող մշակույթը, իր դաստիարակությունը, իր արժեքները կարող են աղավաղել այդ ռացիոնալությունը:»

«Կոնֆլիկտն ու կոմունիկացիան իրար շատ նման բան են. նրանք միաժամանակ են տեղի ունենում, դա շատ կարևոր է հասկանալ: Առանց կոմունիկացիայի կոնֆլիկտ չի կարող լինել. եթե չկա կոմունիկացիա՝ չկա կոնֆլիկտ, որովհետև մեկուսացման մեջ են միմյանց հետ գտնվում կողմերը: Երբ կա կոնֆլիկտը՝ հնարավոր է պատկերացնել, աբստրակտ կերպով, այդ կոնֆլիկտի վերաբերյալ միայն երկու դիրք աշխարհով մեկ՝ բոլոր մարդկության մասշտաբով. կա՛մ դու կոնֆլիկտի մաս ես, կա՛մ դու էդ մեկուսացվածն ես, որը տեղյակ էլ չէ կոնֆլիկտից: Հենց որ դու տեղեկանում ես կոնֆլիկտից՝ կոնֆլիկտի սեմանտիկ մասի մեջ ես ընկղմվում, թեկուզ մի քիչ, շատ հեռվից՝ դիստանցիայից: Եթե սա ունի անտոգոնիստական կոնֆլիկտի հատկանիշներ՝ քեզ փորձում են կոոպտացնել, հավաքագրել, «ճղել» երկու մասի. դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր կողմից չես: Որը հիմիկվա հայ-ադրբեջանական հարաբերությունների շատ հստակ գործելաոճն է: Հայերը փորձում են «ծանոթի միջոցով» աշխարհը իրենցով անել, ադրբեջանցիները՝ փողի և խավիարի միջոցով՝ իրենցով անել:»


Հետևեք մեզ
ԵՀՀ կայքում
ԵՀՀ ֆեյսբուքյան էջում
ՀԿ Դեպո կայքում
ՀԿ Դեպո ֆեյսբուքյան էջում











 
Հաղորդագրությունների այս շարքի նախորդ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումով։











 
Jam Session-ի անգլիալեզու հեռարձակումները հասանելի են հետևյալ հղումով
Այս հաղորդագրությունն ուղարկվում է Հայաստանի հասարակական սեկտորին և ԵՀՀ շահառուներին։ Հետադարձ կապի համար գրեք խնդրեմ info-epf@epfound.am էլ. հասցեին: 
Copyright © 2019 EPF, All rights reserved.


Want to change how you receive these emails?
You can update your preferences or unsubscribe from this list