Copy
Մարտի 3, 2021
Ամփոփագիր #10


Կոլբա Ջոբսի շաբաթական ամփոփագրի արդեն 10-րդ թողարկումն է՛ 🎉։ Այս համարում խորհուրդ ենք տալիս ֆրիլանսերներին, որ գնառաջարկներն ուղարկեն ըստ նախագծի։ Պատմում ենք ֆրիլանսինգի շուրջ տարածված որոշ միֆերից և առաջարկում մեր առանձնացրած ֆրիլանս և հեռավար հնարավորությունները: Ներկայացնում ենք նաև սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ դառնալու դասընթացների ընդարձակ շարքը Coursera-ում։

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Փորձեք խուսափել ըստ աշխատած ժամանակի վճարվելու տարբերակից և նախընտրեք գնառաջարկ անել ըստ նախագծի։ 

Ֆրիլանս աշխատանքի մեջ շատ բաներ «ետնաբեմում» են տեղի ունենում և պատվիրատուն չի կարող տեսնել, թե որքան նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, քանի մտագրոհներ, քանի փորձնական տարբերակներ են ստեղծվում մինչև վերջնականը։ Ըստ նախագծի գնառաջարկը նշանակում է որ աշխատանքը դիտարկում եք որպես ավարտուն նախագիծ, պատվիրատուի հետ միասին գծելով դրա ամբողջական շրջանակը, ապա դրան գին և ժամանակացույց եք կցում։ Այստեղ գնահատվում է նախագծի ամբողջական արժեքը և պատվիրատուն գիտի, թե որքան գումար է նախատեսում։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեռավար՝

🔸 Full stack ծրագրավորող at Bringit Technologies
🔸 Lead Full Stack Developer at Platform Factory
🔸 IT Software Support Analyst at Hummingbot.io
🔸 Senior Product Designer at Form Publisher
🔸 Senior Product Designer at Indebted
🔸 Finance, Accounting & Banking expert/tutor at Livingston Research

Ֆրիլանս՝

🔸 Content Writer at Gvota
🔸 SEO Specialist at Gvota
🔸 Powerpoint presentation for interview
🔸 Social Media Review and Implementation
🔸 New Website Departments Strategy and Implementation

Ավելի շատ առաջարկներ
Ցրում ենք միֆերը
Արդյո՞ք հեռավար աշխատողներն ավելի շատ են գլուխ պահում։ Մի՞թե հեռավար աշխատելիս թիմային հաղորդակցությունը տուժում է։ Ճի՞շտ է, որ ֆրիլանսերների մեծամասնությունը ծովափին է աշխատում 🏖️: Բացահայտում ենք իրականությունը մեր հոդվածում։
Հոդվածն ամբողջությամբ
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
Facebook Social Media Marketing Professional Certificate

Ֆեյսբուքը և Coursera-ն ներկայացնում են SMM-ի ընդարձակ մասնագիտական կրթական ծրագիր բաղկացած 6 դասընթացներից: Տևողությունը մոտ 7 ամիս է՝ շաբաթական 2 ժամով։ Հասանելի է նաև ռուսերեն լեզվով։
  1. Introduction to Social Media Marketing
  2. Social Media Management
  3. Fundamentals of Social Media Advertising
  4. Advertising with Facebook
  5. Measure and Optimize Social Media Marketing Campaigns
  6. Facebook Social Media Marketing Capstone
Դասընթացը Coursera-ում
Առցանց դասընթաց. բրենդի մշակում հյուրընկալության ոլորտում

Եթե դուք՝

  • Բնակվում եք Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի կամ Լոռու մարզում
  • Մինչև 25 տարեկան եք 
  • Ունեք տարածքների զարզացման նորարական գաղափար, որի համար բրենդինգի անհրաժեշտություն կա:
Հնարավորություն ունեք՝
  • Ստանալ միջազգային ոլորտում գործող կազմակերպության մասնագետների օգնություն և խորհրդատվություն
  • Մասնագետների խորհրդատվությամբ մշակել սեփական ծրագրի համար բրենդ
  • Ձեռք բերել կիրառական մասնագիտական գիտելիքներ
  • Դառնալ աշխատաշուկայի ապագայի պահանջներին պատրաստ, մրցունակ և  պահանջված մասնագետ:

Լրացրեք առցանց հայտը հետևյալ հղումով մինչև 2021թ․ մարտի 8-ը:
Facebook
Instagram
Website
ՄԱԶԾ, 14 Պետրոս Ադամյան, Երեւան
Հեռ: (37460) 53 00 00 (191)
Ֆաքս: (37410) 543811
Կայք: www.kolba.am 
Էլ. հասցե: idea@kolba.am
Subscribe 
| Unsubscribe






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Kolba Lab · P. Adamyan · Yerevan 0001 · Armenia

Email Marketing Powered by Mailchimp