Copy
Մարտի 10, 2021
Ամփոփագիր #11


Կոլբա Ջոբսի շաբաթական ամփոփագրի այս համարում կարդացեք այն մասին, որ հեռավար աշխատանքը կարող է դառնալ մշտական տարբերակ շատ ընկերությունների համար։ Իմացեք, թե ինչպես կարող եք օգնել մեզ ստեղծել հեռավար/ֆրիլանսի հետ առնչվող տերմինների բառարան, թե ինչի համար է ֆրիլանսերներին խորհուրդ տրվում ունենալ անձնական վեբ կայք և թե ի՞նչ գործիքներ կան, որ օգնում են առավել հարմարավետ կազմակերպել հեռավար աշխատանքը։ Ինչպես միշտ ներկայացնում ենք նաև մի շարք հեռավար և ֆրիլանս աշխատանքների հնարավորություններ և մի շատ հետաքրքիր վիդեո դասընթաց ծրագրավորում սովորել ցանկացողների համար։ 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Որպես ֆրիլանսեր ձեզ ավելի լավ դիրքավորելու և ձեր ծառայություններն ավելի լավ ներկայացնելու համար ստեղծեք ձեր անձնական վեբ կայքը։ Անկախ նրանից, թե ինչ մասնագետ եք, կարող եք վեբ կայքի միջոցով պատմել ձեր ծառայությունների, նախորդ պատվիրատուների մասին և տեղադրել արդեն արված աշխատանքների պորտֆոլիոն։ Ուսումնասիրեք UcraftWix կամ Squarespace հարթակները։ Դրանք թույլ են տալիս կայքեր ստեղծել առանց ծրագրավորման կամ դիզայնի գիտելիքների։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեռավար՝

🔸 Senior C++ Developer at Flightradar24
🔸 Product Manager (Half time) at UpCounsel
🔸 Sales Development Representative at Hubstaff
🔸 Testing and Deployment Engineer at Tutuka
🔸 IT Software Support Analyst at Hummingbot.io
🔸 Product Marketing Manager at Canonical

Ֆրիլանս՝
🔸 Converting old paper drawings into CAD (urgent)
🔸 LMS training system
🔸 Graphic design work every day
🔸 Create facebook pages
🔸 I need a logo for my YouTube channel

Ավելի շատ առաջարկներ
Գործիքներ, որ օգնում են հեռավար, ֆրիլանս և տնից աշխատողներին
Ներկայացնում ենք այն գործիքները՝ ծրագրերը և հավելվածները, որոնք հեռավար, ֆրիլանս և տնից աշխատանքը կարող են դարձնել ավելի կազմակերպված և հարմարավետ։
Հոդվածն ամբողջությամբ
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
«Ծրագրավորման արվեստը»

👩🏻‍💻 👨‍💻 Համարվում է, որ ծրագրավորողներն ամենից հեշտ են հեռավար կամ ֆրիլանս աշխատանք գտնում։ Ցանկանո՞ւմ եք սովորել առցանց և անվճար։
Դիտեք Ռուբեն Մեսչյանի «Ծրագրավորման արվեստը» վիդեո դասընթացը YouTube-ում։
Ծրագրավորման արվեստը
ՀԵՌԱՎԱՐԸ՝ ՄՇՏԱԿԱ՞Ն

Salesforce-ն ասում է որ 9-5 ժամային գրաֆիկով աշխատանքն անցյալում է։ Ընկերության աշխատակիցները այսուհետ կարող են ընդմիշտ աշխատել հեռավար տարբերակով, նույնիսկ երբ համավարակն ավարտվի։ Կարդացեք The Guardian-ի նյութը (անգլերեն)։

Կարդացեք հոդվածը
Տերմինաբանություն

Ի՞նչ է co-working-ը, ի՞նչ է NDA/NCA, ո՞վ է flexpert-ը։
Հեռավար/ֆրիլանս ոլորտին առնչվող շատ տերմիններ կան, որոնք շատերի համար անհասկանալի են և բացատրության կարիք ունեն: Մենք այժմ կազմում ենք այդպիսի մի բառարան ու ցանկանում ենք ներառել հնարավորինս շատ բառեր և արտահայտություններ։ Ի՞նչ նմանատիպ տերմինների եք հանդիպել, որոնց իմաստը լավ չեք հասկացել։ Պատասխանեք այս նամակին և մենք շուտով կներկայացնենք մեր համապարփակ բառարանը։ 

Facebook
Instagram
Website
ՄԱԶԾ, 14 Պետրոս Ադամյան, Երեւան
Հեռ: (37460) 53 00 00 (191)
Ֆաքս: (37410) 543811
Կայք: www.kolba.am 
Էլ. հասցե: idea@kolba.am
Subscribe 
| Unsubscribe






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Kolba Lab · P. Adamyan · Yerevan 0001 · Armenia

Email Marketing Powered by Mailchimp