Copy
Մարտի 24, 2021
Ամփոփագիր #13


Կոլբա Ջոբսի շաբաթական ամփոփագրի այս համարում կարդացեք թվային հաղորդակցության էթիկետի մասին։ Ներկայացնում ենք VOX-ի հետաքրքիր հոդվածը հեռավար և գրասենյակային աշխատանքների ապագայի մասին, ինչպես նաև շատ պահանջված տվյալագիտության և ԱԲ վերաբերյալ միկրո կուրսերի մի շարք։ Ինչպես միշտ ունենք թարմ աշխատանքային առաջարկներ և ուրախ ենք հայտարարել մեր գալիք Կոլբա Masterclass-ի թեման և ամսաթիվը։

ԹՎԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ

«Առանց ականջակալների խոսելը համեմատական է երեսին թքելուն» 😮, ասում է ռուսաստանցի ներդրող Դմիտրի Վոլոշինը։ Հեռավար շփման և վիդեո զանգերի 7 կանոնները ըստ Վոլոշինի՝  

1. Հեռավար զանգերն անել միայն ականջակալներով,
2. Խոսել անաղմուկ վայրից․ Ո՛չ սրճարաններին,
3. Զանգի հղումը հրավերի մեջ պետք է անպայման լինի Where դաշտում․
4. Վիրտուալ ֆոնը պետք է ճչացող չլինի․ կարող է լինել պարզ գունային պատկեր՝ լոգոտիպով,
5. Կապի որակը շատ կարևոր է, փոխեք ձեր ինտերնետ մատակարարին, եթե խնդիրները շարունակական են,
6. Հեռախոսի կիրառումը վիդեո զանգերի համար շատ անցանկալի է,
7.Մեկ ժամից ավել տևող զանգերը խիստ ոչ արդյունավետ են դառնում։ 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավելի շատ առաջարկներ
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Գրասենյակային աշխատանքը այլևս նույնը չի լինի։ Տանից աշխատելը դեռ երկար ժամանակ մնալու է, թեև շատերի համար՝ ընտրովի։ Պետք է վերանայենք, թե ինչպես ենք վերաբերվում ճկունությանը և հասկանանք, որ աշխատողների մի մասին տնից աշխատանքը շատ դժվար է տրվելու։ Շատ բաներ են ավտոմատացվելու և դրվելու արհեստական բանականության վրա։ Ֆրիլանսերներն ավելի շատ են ներգրավվելու ընկերությունների աշխատանքներին, իսկ մեր հաղորդակցությունն ավելի ասինխրոն է դառնալու։ Փոխվելու է նաև այն, թե ինչպես է գնահատվելու մարդկանց պրոդուկտիվությունը։ Կարդացեք VOX Recode-ի հոդվածն ամբողջությամբ։

10 ways office work will never be the same
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
Data Science & A.I Micro-Courses

DPhi-ն տվյալագիտության սիրահարների գլոբալ համայնք է։ Առաջարկում է անվճար կարճ դասընթացներ տվյալագիտության և արհեստական բանականության թեմաներով։
Start Your Data Science Journey
Kolba Masterclass: UI/UX Designers

Մեր գալիք «Կոլբա Masterclass» վեբինարը նվիրված է UI/UX դիզայներներին: Եթե ուզում եք իմանալ, թե ի՞նչ է նշանակում UI/UX, ինչո՞վ են այս մասնագետները տարբերվում «սովորական» դիզայներներից, ինչպե՞ս են գործատուները ընտրում այս մասնագետներին և ի վերջո՝ ինչպե՞ս սովորել այս մասնագիտությունը, միացեք մեզ մարտի 30-ին, ժամը 13:00` միասին բացահայտելու UI/UX-ի աշխարհը դիզայներ Սուսաննա Մինասյանի և աշխատակազմի հավաքագրման մասնագետ Աչ Պետրոսյանի հետ:

Կոլբա Ջոբսի էջը
Facebook
Instagram
Website
ՄԱԶԾ, 14 Պետրոս Ադամյան, Երեւան
Հեռ: (37460) 53 00 00 (191)
Ֆաքս: (37410) 543811
Կայք: www.kolba.am 
Էլ. հասցե: idea@kolba.am
Subscribe 
| Unsubscribe






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Kolba Lab · P. Adamyan · Yerevan 0001 · Armenia

Email Marketing Powered by Mailchimp